Էդվարդ Նալբանդյանը կայցելի Մադրիդ
18:47 , 23 մայիս, 2017
Մայիսի 24-ին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մադրիդում կայանալիք «Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական բռնությունների զոհերը» խորագրով միջազգային նախարարական համաժողովին։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նշվում է նաև, որ նախարարը հանդես կգա ելույթով։