Սելին Դիոնը «Տիտանիկի» 20-ամյակի առթիվ կատարել է My Heart Will Go On երգը


18:30 , 23 մայիս, 2017

Երգչուհի Սելին Դիոնը «Տիտանիկ» ֆիլմի 20-ամյակի առիթով կատարել է My Heart Will Go On երգը։

Սելին Դիոնը ելույթ է ունեցել Billboard Music Awards-ի մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Ելույթի ժամանակ հանդիսատեսը փորձել է կրկնօրինակել դրվագներ կինոնկարից, այդ թվում և՝ Լեոնարդո ԴիԿապրիոյի և Քեյթ Ուինսլեթի մարմնավորած հերոսների համբույրը: