Քառամսյա տնտեսության «օրագրից». ակտիվությունը՝ + 5.7%


11:22 , 23 մայիս, 2017

Картинки по запросу տնտեսական աճԵթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները, ապա կտեսնենք, որ այս տարվա առաջին չորս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.7 տոկոսով:

Դրական արդյունք արձանագրած տնտեսական ճյուղերից կարելի է առանձնացնել էլեկտրաէներգիայի արտադրության 4,4 տոկոսանոց աճը: Ավելի տպավորիչ աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում, որտեղ դրական ցուցանիշը առանց առևտրի աճել է 10,1 տոկոսով և կազմել 409 մլրդ 32.3 մլն դրամ: