Կոտայքի ճանապարհները «տեսքի են գալիս»


09:19 , 23 մայիս, 2017

Похожее изображениеՊետության կողմից իրականացվող մի շարք գործընթացներում առանձնահատուկ դեր են խաղում ենթակառուցվածքները, որոնց բարեկարգումը և զարգացումը օրակարգային է:

Ներկայումս Կոտայքի մարզում ընթանում է Նոր Գեղի - Արգել - Արզական - Հրազդան ճանապարհահատվածի վերականգնման գործընթացը:

«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է գրեթե 3 կմ ճանապարհահատված:

Դրանից զատ՝ վերանորոգվել են այդ ճանապարահատվածի հենապատերը, ինչպես նաև կառուցվել են նորերը: