Թերեզա Մեյը Մանչեսթերի պայթյունն անվանել է «սոսկալի ահաբեկչություն»


06:32 , 23 մայիս, 2017

Image resultՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցավակցություն է հայտնել Մանչեսթերում համերգի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։

«Մենք աշխատում ենք՝ ստանալու լիարժեք տեղեկատվություն այն մասին, ինչը ոստիկանությունը համարում է սոսկալի ահաբեկչական գործողություն»,-նշել է Մեյը՝ հավելելով, որ իրենց մտքերը զոհերի ու տուժածների ընտանիքների հետ են։

Պայթյունը տեղի է ունեցել մայիսի 22-ի երեկոյան Manchester Arena մարզադաշտի համերագասրահից դուրս։ Այդ րոպեներին Արիանա Գրանդեի համերգն ավարտվել էր։ Զոհվել է 19, վիրավորվել 59 մարդ։

Վարչապետն ընդհատել է իր նախընտրական արշավը՝ հունիսի 8-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում։ Այսօր վարչապետը արտակարգ կառավարական կոմիտեի (COBRA) հանդիպում կանցկացնի։