Մանչեսթերի ստադիոնում պայթյուն է որոտացել․ կա 19 զոհ և 50-ից ավել վիրավոր (Photo, video)


03:16 , 23 մայիս, 2017

Բրիտանական Մանչեսթեր քաղաքի ստադիոնում պայթյուն է որոտացել: Մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» ստադիոնում ընթանում էր Արիանա Գրանդեի համերգը, և երբ նա կատարեց իր վերջին երգն ու լքեց բեմը, ստադիոնում բարձր պայթյուն որոտաց: Լույսերն անջատվեցին, սկսվեց խուճապ և մարդիկ բղավելով վազեցին դեպի ելքը: 

Վերջին տվյալերով՝ 19 մարդ զոհվել է, 50-ից ավել ստացել են տարբեր վնասվածքներ: