Սաուդյան Արաբիայում ծարավ օձը ջուր է խմել շշից


19:30 , 22 մայիս, 2017

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որի «հերոսը»՝ օձը, ջուր է խմում շշից։

Ինչպես գրում է Daily Mail-ը, այդ դեպքը տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի անապատում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է օձն ագահորեն խմում ջուրը, որը պահել է կադրից դուրս գտնվող մարդը։ Երբ շշի ջուրը վերջացել է, սողունը հեռացել է։

Պարբերականը նշում է, որ ջերմաստիճանը Ռուբ-էլ-Հալի անապատում, որտեղ էլ ենթադրաբար տեղի է ունեցել մարդու հետ օձի հանդիպումը, միջինը կազմում է 40-50 աստիճան Ցելսիուս։

Ավելի վաղ նման դեպք էր տեղի ունեցել Հնդկաստանում թագավորական կոբրայի հետ, որը ջրի պակասի հետևանքով հայտնվել էր բնակավայրում։