71-ամյա Շերն իր տեսքով ցնցել է Billboard Music Awards -ի հանդիսատեսին


19:00 , 22 մայիս, 2017

Մայիսի 21-ին Լաս Վեգասում կայացել է Billboard Music Awards մրցանակաբաշխությունը, որին ներկա են գտնվել համաշխարհային մի շարք աստղեր: Բայց հանդիսատեսի ուշադրության կենտրոնում առանձնակի գտնվել է 71-ամյա Շերը, ով մրցանակաբաշխությանը վերջին 15 տարվա մեջ մասնակցել է առաջին անգամ:

Երգչուհին կատարել է իր երկու հիթերը՝ Believe և If I Could Turn Back Time: Շերը հանդես է եկել բավականին համարձակ կերպարներով. նա կրել է կիսաթափանացիկ հանդերձանքներ:

Շերը հաղթող է ճանչվել Icon Award անվանակարգում: Մրցանակը նրան հանձնել է Գվեն Ստեֆանին:

«Ինձ շատ են օգնել: Ես հիանալի թիմ ունեմ: Կարծում եմ, որ հաջողությունն օգնել է հասնել այն ամենին, ինչ ունեմ»,- ասել է Շերը: