ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայում ասուլիս է տվել առանց ամերիկացի լրագրողների


17:30 , 22 մայիս, 2017

 ԱՄՆ պետքարտուղարը Սաուդյան Արաբիայում ասուլիս է տվել առանց ամերիկացի լրագրողներիYerkir.am-ը գրում է.
 ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սաուդյան Արաբիայում մամուլի ասուլիս է տվել առանց ամերիկացի լրագրողների. հայտնում է Газета.ру-ն` The Hill-ին հղումով:

 Պարբերականը գրում է, որ Էլ Ռիադ այցի ընթացքում Թիլերսոնը ասուլիս է տվել, իսկ ամերիկյան ԶԼՄ-ները չեն գրել այդ մասին: Ավելի ուշ պետդեպարտամենտը լրագրողներին տրամադրել է Թիլերսոնին ուղղված հարցերի և պատասխանների սղագրությունը: