Տնտեսվարողի գրպանին հարմար գյուղտեխնիկա


18:00 , 22 մայիս, 2017
Картинки по запросу գյուղտեխնիկա

Վերջին շրջանում կարելի է նկատել, որ տնտեսվարողների հետաքրքրությունն աճել է Հայաստանում մեկնարկած մինչև 9 տոկոս տոկոսադրույքի 7 տոկոսային կետի սուբսիդավորմամբ տրամադրվող գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրի նկատմամբ:

Գործադիր մարմնի կողմից օրենսդրական փոփոխություն է կատարվել գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի տեսականու գծով առկա սահմանափակումը վերացնելու նպատակով, ինչի շնորհիվ ստեղծվել են ավելի լավ պայմաններ տնտեսական գործունեությունը իրականացնելու համար: