Երուսաղեմի Հայոց Պատրիարքը դիմավորել է ԱՄՆ նախագահ Թրամփին


15:29 , 22 մայիս, 2017

Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մայիսի 22-ին Բեն Գուրիոն օդանավակայանում մասնակցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիմավորման արարողությանը: Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Միացյալ Նահանգների նախագահը մայիսի 22-ին այցելելու է Սուրբ Հարության տաճար, որտեղ ելույթ է ունենալու Երուսաղեմի հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանի երգչախումբը: