Araratnews.am-ը գրում է.
Հարյուրավոր մարդիկ Բրազիլիայի քաղաքներում հանրահավաք են կազմակերպել՝ պահանջելով նախագահ Միշել Տեմերի հրաժարականը. հաղորդում է Interfax-ը:
Ըստ գործակալության՝ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Սան Պաուլոյում և Ռիո դե Ժանեյրոյում:
Բրազիլիայի Գերագույն դատարանը խորհրդարանի պատգամավորներից մեկի խնդրանքով հաստատել է նախագահ Միշել Տեմերի դեմ հետաքննությունը այն բանից հետո, երբ Globo լրատվակայքը նրա մասնակցությամբ կասկածելի աուդիոձայնագրություն էր հրապարակել: