Ռոհանիի վերընտրվելը մեզ համար ունի մի քանի կարևոր դրական նշանակություն


14:58 , 22 մայիս, 2017

Картинки по запросу rohanyՀարևան Իրանում Նախագահ Ռոհանին վերընտրվեց

Ուրիշ երկրի ներքին քաղաքականությունը, որն առաջին հայացքից թվում է՝ պիտի չհետաքրքրի Հայաստանին, իրականում հեչ այդպես չէ, և Ռոհանիի վերընտրվելը մեզ համար ունի մի քանի կարևոր դրական նշանակություն:
1. Ռոհանին Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացման ու խորացման կողմնակից ղեկավար է:
2. Ռոհանիի վերընտրվելը ենթադրում է տարածաշրջանում բավական մեծ դերակատարություն ունեցող երկրի արտաքին քաղաքականության անփոփոխ, ասել է թե՝ կայուն վիճակ:
3. Ռոհանիի պաշտոնավարման ժամկետի շարունակությունը ենթադրում է Հայաստանի հետ արդեն իսկ հաստատված ծրագրերի բնականոն շարունակություն և տարվող բանակցությունների բնականոն ընթացք: