Panorama.am-ը գրում է.
«Իրանի նախագաի Հասան Ռոհանիի վերընտրումը ձեռնտու է Հայաստանին ժամանակային առումով: Եթե նոր նախագահ ընտրվեր, պետք է ձևավորվեր նոր կառավարություն, ճշգրտվեր ուղեգիծը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով, գործող և վերընտրված նախագահ Ռոհանին Հայաստանի համար չափազանց ընկալելի, կանխատեսելի, արդեն իսկ Հայաստանի հետ գործակցության որոշակի փորձ, հաջողություններ գրանցած անձնավորություն է:
«Կարծում եմ՝ մենք ստանում ենք լրացուցիչ հնարավորություններ առանց հապաղման իրացնելու հայ-իրանական ողջ օրակարգը»,- ընդծեց Վ. Ոսկանյանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, հատկապես Ռոհանիի՝ անցած տարվա դեկտեմբերին ՀՀ կատարած այցի ժամանակ պայմանավորվածությունները, շարունակվելու են, քանի որ չկա անձերի փոփոխություն:
Ինչ վերաբերում է ՀՀ ակնկալիքներին վերընտրված նախագահից, իրանագետն ասաց, որ ակնկալիքները վերաբերում են մի քանի ոլորտների, որտեղ Հայաստանն ու Իրանն ակնհայտորեն գրանցել են հաջողություններ. «Այդ հաջողությունները տարբեր մակարդակների վրա են: Եթե էներգետիկ ոլորտը հայ-իրանական հարաբերությունների շոգեքարշն է և հաջողությամբ զարգանում է, ապա մի շարք ոլորտներ կան, որոնք կաղում են»:
Ամբողցջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ