Եթե ուսումնասիրենք ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները, ապա կտեսնենք, որ 2017 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 3.3 տոննա գորգ և գորգեղեն:
Համեմատության համար պետք է նշել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2017-ի արտադրությունը ավելացել է 3.1 տոկոսով:
Դրական արդյունք է արձանագրվել նաև բամբակյա գործվածքների արտադրությունում: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 2017-ի արտադրությունը ավելացել է 2,5 անգամ: