Իսրայելը Թրամփի այցին ընդառաջ որոշ զիջումներ է արել Պաղեստինին. ԶԼՄ-ներ


07:51 , 22 մայիս, 2017

Image resultԻսրայելի իշխանությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից առաջ որոշ տնտեսական զիջումների են գնացել պաղեստիցիներին ընդառաջ, որոնք պահանջել է ԱՄՆ առաջնորդը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել տնտեսական միջոցառումներին, որոնք կհեշտացնեն առօրյա կյանքը Պաղեստինյան ինքնավարության տարածքում այն բանից հետո, երբ Թրամփը խնդրել է վստահության ամրապնդման մի քանի միջոցառումներ»,-ասվում է կաբինետի հայտարարությունում։

Գործակալության տեղեկություններով՝ զիջումները ներառում են երկու արդյունաբերական գոտիների կառուցման հնարավորություն՝ Հորդանան գետի Արևմտյան ափի հյուսիսային և հարավային մասերում։ Բացի այդ, իշխանությունները խոստանում են ապահովել Ալլենբի կամրջով Պաղեստինի ինքնավարության ու Հորդանանի միջև սահմանային անցման շուրջօրյա աշխատանքը։

Հայտարարությունում ասվում է, որ այդ զիջումները չեն վնասի Իսրայելի շահերին։