Կաննի կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին տարհանել են ռումբի մասին զանգի պատճառով


00:00 , 21 մայիս, 2017

Image resultԿաննի կինոփառատոնի աշխատակիցները տարհանում են իրականացրել Փառատոնների պալատից՝ ռումբի մասին տեղեկության պատճառով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Շենքում գտնվող բոլոր մարդկանց խնդրել են լքել տարածքը, իսկ մուտքի մոտ հավաքվածներին, ովքեր ֆիլմի ցուցադրության էին սպասում, խնդրել են հետ գնալ 15 մետրով:

Ներկայումս մարդկանց նորից թույլ են տալիս շենք մտնել: