Բոնուսային հեկտարներ գյուղացիներին


16:20 , 20 մայիս, 2017

Փոքր Վեդիում վերակառուցվել է խորքային հորի տարածք, որտեղից սկիզբ է առնում 560մ երկարությամբ ոռոգման ջրագիծը:

Այն ոռոգման ջրով է ապահովվում 40 տնային տնտեսություններին պատկանող 30 հեկտար մշակովի հողերը:

Մինչ ծրագրի իրագործումը գյուղացիները չէին կարողանում մշակում իրականացնել, և այժմ վերջիններս կկարողանան եկամուտ ստանալ այդ 30 հեկտարից: