Լիբիայում ավիաբազայի վրա հարձակման հետևանքով 140 մարդ է զոհվել


12:43 , 20 մայիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

 Լիբիայում ավիաբազայի վրա հարձակման հետևանքով 140 մարդ է զոհվել

Լիբիայի հարավային հատվածում գտնվող կառավարական ավիաբազայի վրա հարձակման հետևանքով առնվազն 141 մարդ է զոհվել. հայտնում է Звезда-ն: Հարձակումը գործել են, այսպես կոչված, երրորդ ուժի գրոհայինները: Փաստորեն, այդ հարձակմամբ խախտվել է հրադադարը այդ շրջանում:

Զոհվածների թվում կան զինվորներ և խաղաղ բնակիչներ: