+ 90.000 քմ միջպետական ճանապարհների ռեստավրացիա 2017-ին


12:09 , 20 մայիս, 2017

Միջպետական նշանակության ավտոճանապարհները պետության ուշադրության կենտրոնում են: Ապրիլին մեկնարկած այդ ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները մոտեցել են իրենց ավարտին:

Մնացել է միայն Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 20 կմ հատվածը, որի աշխատանքները դեռևս չեն ավարտվել անբարենպաստ եղանակի պատճառով:

Ընդանուր առմամբ՝ այս տարի միջպետական նշանակության ավտոճանապարհների վրա իրականացվել է 200 հազար քմ փոսային նորոգում։ Հատկանշական է, որ նախորդ տարի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա ընդհանուր առմամբ կատարվել է 110 հազար քմ նորոգում։