«Առավոտ». Մինսկի խումբն ուշացրեց արձագանքը. եթե առաջին օրը նման հայտարարություն տարածեր՝ այլ իրավիճակ կլիներ. Դավիթ Շահնազարյան


10:55 , 20 մայիս, 2017

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ արցախաադրբեջանական սահմանին հակառակորդի հրահրած վերջին միջադերղի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությունը կախված է Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման, բանակցություններով ոչ կառուցողական մասնակցության հետ: «Մինսկի խումբն ուշացրեց արձագանքը: Եթե առաջին օրը նման հայտարարություն տարածեր, այլ իրավինակ կլիներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը: «Այդ դեպբում իրավիճակն այսպիսին կլիներ. Մինսկի խումբը կնշեր, որ Ադրբեջանը նման գործողություն է կատարել, իսկ հաջորդ օրը կլիներ արցախյան կողմի պատասխանելը: Սա կոշտ քաղաքականություն է, որը կիրառում է Արցախի պաշտպանության բանակը: Այսինքն՝ մենք չենք կրակում, բայց ձեր մեկ կրակոցի դիմաց դուք տասնապատիկն եք ստանալու»,- հավելեց մեր զրուցակիցը»,- գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։