Ղազախստանի 220 մլն դոլարը Ադրբեջանի Միջազգային բանկում կորել է


02:56 , 20 մայիս, 2017

Operativ.am-ը գրում է․

Image result

Ադրբեջանի միջազգային բանկը սնանկացել է, ինչօ հետևանքով անհետացել է նաև Ղազախստանի Միասնական կենսաթոշակային կուտակային հիմնադրամի 220 մլն դոլարը, որը հիմնադրամը ներդրել էր բանկում: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Խոսքը կենսաթոշակային կուտակումների մասին է, որոնք ներդրվել են ադրբեջանական բանկում: Բանկը հայտնվել է բարդ վիճակում: Դիվանագիտական աղբյուրներով աշխատելու ենք Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ»,– ասել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավարը:

Ադրբեջանական բանկից հայտնել են, որ անհանգստության պատճառ չկա, բոլոր պարտքերը կվերադարձվեն: