«Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն շուտափույթ քաղաքական լուծում է պահանջում` միջազգային իրավունքի համապատասխան: ԵՄ-ն շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին եւ համանախագահների առաջարկություններին: 2016 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում լուրջ լարվածություն նկատելի եղավ: ԵՄ-ն շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարի ռեժիմը, մեղմացնել հռետորաբանությունը եւ մասնակցել ԵԱՀԿ Մկինսկի խմբի հովանու ներքո խաղաղարար բանակցություններին», - ասվում է զեկույցում: