Առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե ինչի համար է մեր օրգանիզմին անհրաժեշտ աղը
– աղն օգնում է օրգանիզմում պահպանել ջրի բալանսը
– նատրիումի քլորիդը՝ աղը, պարունակվում է արյան, թքի, ավշի, լեղիի մեջ և օրգանիզմում նրա քանակի ցանկացած փոփոխություն կվնասի մեզ
-աղը մասնակցում է մկանային հյուսվածքի և նյարդային համակարգի բջիջների կենսագործունեությանը
– նատրիումի քլորիդը հանդես է գալիս որպես կատալիզատոր մարսման գործընթացում
Սննդից աղի բացառումը կարող է հանգեցնել նյարդային և հոգեբանական հիվանդությունների, դեպրեսիայի, մարսողական համակարգի և սրտանոթային հիվանդությունների: Բացի այդ քանի որ մարդն ամեն օր քրտնարտադրության և միզարտադրության միջոցով կորցնում է նատրիումի քլորիդ, այդ հարաբերակցությունը պահպանելու համար պետք է լրացնել օրգանիզմում առկա աղի քանակը:
Նիհարելու համար կիրառվող առանց աղի դիետաների հիմքում ընկած չէ ոչ մի հիմնավորված թեորիա, բայց որոշ բաներ կարող ենք առանձնացնել: