Instagram-ը դեպրեսիվ սոցկայք է. հարցում


14:47 , 19 մայիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

170420-instagram-mn-0930_9e1528eb95f7e55d40f73029e43d9f35

Օգտատերերը Instagram սոցիալական կայքը համարում են վատագույն կայքը, որը բացասաբար է ազդում հոգեկան առողջության վրա. հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման տվյալները:

Մեծ Բրիտանիայի Առողջապահության թագավորական միության ուսումնասիրության տվյալներով՝ հարցմանը մասնակցել 14-24 տարեկան 1479 մարդ:

Հարցման մասնակիցները պատասխանել են մի շարք հարցերի, թե ինչպես են YouTube-ը, Instagram-ը, Snapchat-ը, Facebook-ը և Twitter-ը ազդում առողջության և բարեկեցության վրա: