Yerkir.am-ը գրում է.
Շվեդական դատախազությունը դադարեցրել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ հարուցված բռնաբարության գործի հետաքննությունը. հայտնում է Газета.ру-ն: 2010-ի օգոստոսի 20-ին Շվեդիայում թույլ էին տվել ձերբակալել Ասանժին:
2012 թվականի հունիսից Ասանժը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում: Նա մտավախություն ուներ, որ իրեն կձերբակալեն ու կարտահանձնեն Շվեդիային: