Վենեսուելայի իշխանությունները ընդդիմադիր գործչին չեն թույլատրել լքել երկիրը


05:17 , 19 մայիս, 2017

Operativ.am-ը գրում է․

Image result

Էնրիկե Կապրիլեսը, ով Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչներից մեկն է, իշխանությունների որոշմամբ չի կարողացել լքել երկիրը: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը՝ հղում տալով քաղաքական գործչի ինստագրամյան գրառմանը:

«Ես ձերբակալվեցի և նրանք ինձանից խլեցին և անվավեր դարձրին մինչև 2020 թիվը վավեր անձնագիրը»,- գրել է Կապրիլեսը,-«Այս ամենը նրա համար էր, որպեսզի նրանք խոչընդոտեին ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի հետ կայանալիք իմ հանդիպումը»:

Այնուամենայնիվ քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ «սպանվածների, տանջանքների ենթարկվածների, ձերբակալվածների մասին տեղեկատվւթյունն անկախ ամեն ինչից հասնելու է միջազգային կազմակերպություն: