Իսլամիադայի ժամանակ կամերունցի մարզիկը խաչակնքվել է (Video)


05:57 , 19 մայիս, 2017

Կամերունցի ծանրորդ Դոնալդ Կիեմեխը Իսլամական համերաշխության IV խաղերի ժամանակ` հաջող ելույթից հետո, ոչ ավել, ոչ պակաս խաչակնքվեց: Իսլամիադան այս տարի անցկացվում է Բաքվում, մայիսի 12-22-ը: 

Խաղերին մասնակցում են Իսլամական համերաշխության սպորտային ֆեդերացիայի կազմի մեջ մտնող 57 երկրի մարզիկներ՝ 20 սպորտաձևում:

Կիեմեխի արարքը լայն արձագանք է գտել մահմեդական աշխարհում և ԶԼՄ-ներում, բայց որևէ պատիժ կամ որակազրկում նրան դեռ չի սպառնում: Ի դեպ` այդ մրցելույթում նա զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: