Ժնևյան աճուրդում 15 մլն դոլարով վաճառվել է ամենամեծ սրտաձև ադամանդը


21:00 , 18 մայիս, 2017

Картинки по запросуԺնևում Christie’s աճուրդի տան կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ռեկորդային՝ 15 մլն դոլարով վաճառվել է սրտի տեսք ունեցող ամենամեծ ադամանդը։ Այս մասին հայտնում է Yahoo News-ը։

92 կարատանոց ադամանդը եղել է մարգարտե վզնոցի կենտրոնական մասը։

Ադամանդը դարձել է ամենաթանկն իր տեսակի մեջ։ Նախորդ ռեկորդը սահմանել էր 56.15 կարատանոց քարը, որը վաճառվել է 2011 թվականին 10.9 մլն դոլարով։