Ներդրողի հարկային վճարումների «deadline»-ը հետաձգվում է


17:19 , 18 մայիս, 2017

Картинки по запросу հարկային վճարումներՊետությունը փորձում է հնարավորինս հարմար պայմաններ ստեղծել ներդրողների համար:
Այդ պայմանների մեջ է մտնում ներդրում կատարող ընկերությունների կողմից անհրաժեշտ վճարների հետաձգումը:

Գործադիր մարմնի կողմից հավանության է արժանացել Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 3,5 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ կառուցող ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու առաջարկը:

Արտոնության շրջանակներում ընկերության կողմից
ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվելու է երեք տարի ժամկետով: Սպասվում է. որ ընկերությունը կատարելու է շուրջ 1 մլրդ դրամի ներդրում, և ստեղծելու է 13 աշխատատեղ: