Սպառնացել են սպանել Շումախերի երեխաներին


15:19 , 18 մայիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

Michael-Schumacher-main

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կնոջը` Կորինային շանտաժի են ենթարկել. հաղորդում է Focus.de-ն:

2016 թվականի փետրվարին հանցագործը էլեկտրոնային նամակի միջոցով պահանջել է 900 հազար եվրո` սպառնալով սպանել Կորինայի երեխաներին:

«Եթե գումարը չփոխանցվի մինչև մարտի 31-ը, ձեր երեխաները կսպանվեն: Ֆորմուլա-4-ում չափազանց շատ են դժբախտություններ կատարվում»,- գրված է եղել նամակում:

Միխայելը և Կորինան ունեն երկու երեխա` Միկը և Ջին-Մարիան: Նախկին ավտոարշավորդի կինը դիմել է ոստիկանությանը: Հանցագործին գտել են նրա թողած բանկային հաշվի միջոցով: