Չեմ ընդունում այն մոտեցումը, որ պետք չէ պայքարել օտարածին տեղանունների և անձնանունների դեմ


14:23 , 18 մայիս, 2017
Картинки по запросу մարտունիՉեմ ընդունում այն մոտեցումը, որ պետք չէ պայքարել օտարածին տեղանունների և անձնանունների դեմ, հատկապես թյուրքական, արաբական և պարսկական ծագում ունեցողների: Վերջապես հենց տեղանուններն ու անձնանուններն են մնում ազգի, ժողովրդի ենթագիտակցության մեջ, ու մարդկությունն ուղղորդվում է հենց դրանցով: Չեմ ընդունում նաև, որ օտարածին բառերի մեջ փորձում են գտնել հայկական արմատներ, նախածանցներ: Հայոց լեզուն գեղեցիկ է, նուրբ: Հայոց լեզվում չկան այդ կոկորդային հնչյունները, որոնք առկա են, ասենք, թյուրքական ծագում ունեցող բառերում: Հայերենի գեղեցկությունը, նրբությունն ու վեհությունը ի ցույց դնելու համար ընդամենը մի քանի համեմատություն անեմ.
Վարդենիս - Բասարգեչար,
Վանաձոր - Ղարաքիլիսա,
Գավառ - Քյավառ,
Կամարիս - Գյամրեզ,
Մարտունի - Ն. Ղարալուխ...
Ցուցակը շատ է, պարզապես ցանկանում եմ, որ մաքրամաքուր հայերենը չապականենք օտարածին բառերով, այն էլ՝ մեզ ոչ բարեկամ ցեղախմբերի արտաբերած անհասկանալի հնչյունաբանությամբ բառերով...