ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցություններիի մանրամասներին տիրապետել է երեք մարդ


12:58 , 18 մայիս, 2017

ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցություններիի մասնրամասներին տիրապետել է երեք մարդԱռաջին, երկրորդ և գործող նախագահները։ Ընդ որում՝ տրամաբանական է, որ վերջին՝ երրորդ նախագահն ավելի մանրամասն է տիրապետում վերջին տասը տարվա գործընթացին։ Գոնե ինձ համար Սերժ Սարգսյանի կողմից արտահայտված՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ մտքերը կներկայացնեմ ըստ կարևորության․

Առաջին։ «Մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք»։ (քաղաքական գործիչներ, էքսպերտներ, նախկին պաշտոնյաներ)

Երկրորդ։ «Ես չեմ խոսի նախորդ տարբերակների համեմատ Կազանի փաստաթղթի բոլոր առավելությունների մասին, քանի որ խախտած կլինեմ բանակցությունների խորհրդապահությունը» (փաստորեն՝ փաստաթղթի էությունը բանակցությունների հիմք է)։

Երրորդ։ «Մեր խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացման համար նպատակահարմար է վերակազմակերպել այն՝ հիմքում դնելով հետևյալ սկզբունքները՝ մասնակցություն, նախաձեռնողականություն, գործընկերային կապեր, մշտական ընթացիկ աշխատանք, հաշվետվողականություն, համակարգում, անձնական պատասխանատվություն, շարունակականություն և հետևողականություն»։ (Այստեղ մեկնաբանություն չեմ անի)։