Հարց նրանց, ովքեր դեռ համարում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրոք ընդդիմադիր է


13:47 , 27 մարտ, 2013

Կարծիքադուլս շարունակում եմ, բայց պարզապես մի հարց նրանց, ովքեր դեռ համարում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրոք ընդդիմադիր է, այս պահին ընդդիմադիր պայքար է վարում: Ինչո՞վ է, ըստ ձեզ, հարգելի ընկերներ, պահանջված պաշտոնների ստանձնումը «ժողովրդի» կողմից «համապետական լուծում» եւ հրաժարականին այլընտրանք: Կոնկրետ ի՞նչ է դա փոխելու երկրում: Նաեւ՝ ինչո՞վ է դա տարբերվում կոալիցիա կազմելու առաջարկից: Ուրախ կլիներ լսել ձեր կարծիքները: Փակագծերը բացելով՝ ասեմ, որ ինքս չեմ պատրաստվում դատապարտել պաշտոնների ստանձնման գործընթացը, ինչպես եւ խոստացել եմ, քանի որ այլ ավելի իրատեսական ելք այս պահին Րաֆֆին միեւնույնն է չունի, եւ այդքանին էլ որ հասնի, առավելագույնն է իր հնարավորությունների: Չդատապարտելս սակայն չի նշանակում, որ ես համարում եմ նրան ընդդիմադիր գործիչ, պարզապես այս իրավիճակում եւ այս մարտավարությամբ այլ բան չի էլ կարող լինել: Բայց սա այլ պատմություն է, որից կխոսենք Զատիկից հետո: Հիմա կուզենայի ձեր հիմնավորումները լսել: