««Ani&Alex» ոսկերչական բրենդի ստեղծող Կարոլին Ռաֆայելյանը տարեկան վաստակում է 10 միլիոն դոլար` ապարանջաններ վաճառելով 33 դոլարով»,- գրում է Forbes պարբերականի ամերիկյան տարբերակը` հայտարարելով հունիսյան համարը` շապիկին` Կարոլին Ռաֆայելյանի նկարով:
«Ani&Alex» բրենդի եկամտի 80%-ը կազմում են բացառիկ ապարանջանները, որոնց դիզայնը մշակել է Ռաֆայելյանը: 50-ամյա հայուհուն է պատկանում ոսկերչական բրենդի բաժնետոմսերի 80%-ը, որը գնահատվում է նվազագույնը 1.2 միլիարդ դոլար»,- ասված է հոդվածում:
Forbes-ի կանխատեսմամբ` մինչև 2020 թվականը Ռաֆայելյանի բրենդը կարող է ընդգրկել ոսկերչական աքսեսուարների և ապրանքների ողջ համաշխարհային շուկան՝ լուրջ մրցակցություն ստեղծելով «Pandora» հայտնի բրենդին:
Ռաֆայելյանի կարողությունը գնահատվում է 700 միլիոն դոլար և նա աշխարհի ամենահարուստ հայուհին է: