BMW-ն ցուցադրել է M5 սեդանի վեցերորդ սերնդի լուսանկարները


20:30 , 17 մայիս, 2017

Համացանցում հրապարակվել են վեցերորդ սերնդի BMW M5 նոր սեդանի լուսանկարներ: Ինչպես հաղորդում է korrespondent.net կայքը, նորույթն ունի թվին-տուրբո շարժիչ, ինչպես նաև M xDrive: Ավտոմեքենայի շնորհանդեսը ակնկալվում է այս տարի:

Ավտոմեքենան կունենա 4.4լ ծավալով V8 շարժիչ, ակնկալվում է, որ նորույթը կկարողանա 100 կմ/ժ արագության հասնել 4 վայրկյանից քիչ ժամանակահատվածում: