ՄԻՊ-ն անազատության մեջ գտնվողների պայմանները բարելավող օրինագծեր է մշակել


17:06 , 17 մայիս, 2017
Panamenian.net-ը գրում է.
 Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շրջանառության են ներկայացվել ազատությունից զրկված անձանց վիճակը բարելավող օրենսդրական նախագծեր:
 Նախագծերն ուղղված են ազատությունից զրկված անձանց կապի ամրապնդմանը մերձավոր ազգականների հետ, քրեակատարողական հիմնարկում նրանց վիճակի բարելավմանը:

Այդ հարցերը տեղ են գտել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցում, ինչպես նաև քննարկվել են Պաշտպանին առնթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդում:

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է.

- ազատազրկման դատապարտված և կալանավորված անձանց կարճատև և երկարատև տեսակցություններ, ինչպես նաև կարճատև մեկնումներ տրամադրելու հիմքում դնել ոչ թե անձի կատարած հանցագործության ծանրության աստիճանը, այլ հաշվի առնել վերջինիս անհատական վարքագիծը և ռիսկայնությունը,

- կալանավորված անձանց համար նախատեսել երկարատև տեսակցության հնարավորություն,

- մերձավոր ազգականների հետ կապն ապահովելու նպատակով նախատեսել դատապարտյալին քրեակատարողական մեկ հիմնարկից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխելու օրենսդրական հիմք

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։