Պայթյուն` Վոլգոգրադի շենքերից մեկում. տուժածների թվում 2 հայ կա


15:40 , 17 մայիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

 Պայթյուն` Վոլգոգրադի շենքերից մեկում. տուժածների թվում 2 հայ կա

ՌԴ Վոլգոգրադ քաղաքի բնակելի շենքերից մեկում երեկ  պայթյուն է տեղի ունեցել: Վիրավորների ցուցակը հրապարակել է Блокнот Волгограда կայքը:

Վիրավորների թվում երկու հայ կա: Նրանք են` 1951 թվականին ծնված Սիլվա Մուրադյանը և 1970 թվականին ծնված Արմեն Պապյանը:

Նախնական վարկածով` պայթյունը տեղի է ունեցել գազամուղի վնասվելու պատճառով: