Վաշինգտոնի կենտրոնում Էրդողանի արածը ապտակ է Սպիտակ տանն ու Պետդեպին


12:04 , 17 մայիս, 2017
Похожее изображениеԹուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա առաջին հերթին ապտակ է Վաշինգտոնին և Սպիտակ տանը։ Էրդողանի պետական պահպանության ծառայության աշխատակիցները ծեծի են ենթարկել խաղաղ ցուցարար հայերին, եզդիներին և քրդերին։ Հետևությունը մեկն է. Վաշինգտոնի կենտրոնում Թուրքիայի նախագահը կարող է իրեն թույլ տալ ծեծել ԱՄՆ քաղաքացիներին և մնալ անպատիժ։ ԱՄՆ իշխանությունները պարտավոր են պատժել վայրենիներին, հայտարարությամբ հանդես գալ և պաշտպանել իրենց քաղաքացիներին՝ անկախ նրանց էթնիկ ծագումից։ Հակառակ պարագայում փլվում է այն սկզբունքը, որ ԱՄՆ-ում մարդու իրավունքները պաշտպանված են։