Բացահայտվել է նոր «Nokia 3310»-ի գինը


01:44 , 17 մայիս, 2017

Operativ.am-ը գրում է․

Image result

«HMD Global»-ը պաշտոնապես Ռուսաստանում ներկայացրել է «Nokia» նոր հեռախոսները, որոնց թվում է նաև լեգենդար մոդել «3310»-ը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

«Nokia 3310»-ի վաճառքի մեկնարկը սկսվել է այսօր տեղի ունեցած ներկայացումից անմիջապես հետո: Հեռախոսն արժե 4 000 ռուբլի: «Nokia» 3, 5, 6-երի գինը համապատասխանաբար 10, 13, 15 000 ռուբլի է: «Nokia  3»-ի և 5-ի վաճառքի մեկնարկը նախատեսված է հունիսի 15-ին, 6-ինը՝ հունիսի 30-ին:

Օրիգինալ «Nokia 3310»-ը թողարկվել էր 2000 թվականի վերջին: Այս ընթացքում վաճառվել է մոդելի ավելի քան 126 միլիոն նմուշ: Հեռախոսի նոր տարբերակը ներկայացրել էին 2017 թվականի փետրվարին Բարսելոնայում՝ «MWC» ցուցադրության ժամանակ: Սարքը ստացել է 2.4-դյույմանոց դիսփլեյ և հիշողության քարտ: