Բերդի կարի արտադրամասի «երկրորդ շնչառությունը»


21:00 , 16 մայիս, 2017

Հայաստանում ներդրումների իրականացման խնդիրը շարունակում է մնալ ակտուալ: Ներդրումների ներգրավման հարցը հատկապես առանձնահատուկ կարևորություն ունի սահմանամերձ համայնքներում, այդ թվում նաև՝ Տավուշի մարզում:

Բերդ համայնքում նախատեսվող հեռանկարային ծրագրերից մեկը կարի արտադրության ընդլայնման նախագիծն է, որով ընթացիկ տարվա ընթացքում ստեղծվելու է 200 նոր աշխատատեղ, իսկ առաջիկա երեք տարվա ընթացքում՝ 650 աշխատատեղ:

Տեքստիլի արտադրության ծրագրով մինչ այժմ Տավուշի մարզում իրականացվել է 6,5 մլն դոլարի ներդրում, իսկ Բերդում ծրագրի ընդլայնման նպատակով նախատեսվում է ներդնել ևս 2 մլն դոլար:

No automatic alt text available.