Yerkir.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի համալսարանի գիտնականները մշակել են հարթ ճկուն մի նյութ, որը կարող է հնչյուններ արտաբերել մեխանիկական տատանումների արդյունքում: Դրա միջոցով գիտնականները կարող են ստեղծել «խոսող թուղթ» կամ «երգող դրոշակներ»: Այս մասին գրում է Nature Communication ամսագիրը:
«Պատկերացրեք թերթ, որի էջերը միաժամանակ հանդիսանում են թե խոսափող, թե ձայնի թողարկիչ: Ըստ էության, կարելի է ստեղծել մի թերթ, որը արձագանքում է խոսքին և ինքն է խոսում ընթերցողի հետ»,- այս մասին պատմել է հետազոտության հեղինակ Նելսոն Սեպուլվեդան: