Անկանխիկ գործարքները՝ առաջին պլանում. 30% աճ 2017-ին


20:00 , 16 մայիս, 2017

Картинки по запросу ԱնկանխիկԿենտրոնական բանկի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ հայաստանյան 15 առևտրային բանկերի թողարկած վճարային պլաստիկ քարտերով անցած տարվա ընթացքում կատարվել է 1 տրլն 381.8 մլրդ դրամի գործարք: Ընդ որում` անկանխիկ գործարքների ծավալը մոտ 30 տոկոսով ավելացել է ու հասել 208 մլրդ դրամի:

Ըստ ներկայացված տվյալների՝ անկանխիկ վճարումների մեջ միայն ինտերնետով գործարքները կազմել են 85 մլրդ դրամ, ընդ որում՝ էլեկտրոնային առևտրին բաժին է հասել 23 մլրդ դրամ, իսկ քարտից քարտ փոխանցումները կազմել են 59 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ` այս տարեսկզբին հայկական բանկերի թողարկած ակտիվ պլաստիկ քարտերի քանակը կազմել է 1.5 մլն հատ: