Խոշորացված համայնքների «թյունինգ» ՀՀ-ում


16:11 , 16 մայիս, 2017

Картинки по запросу տավուշՀայաստանի խոշորացված համայնքներում սպասվում են զգալի ներդրումներ: Ներկայումս արդեն ընթանում է շուրջ 2 մլն 580 հազար դոլար արժողությամբ ծրագիրը, որի շրջանակներում համայնքները ստանալու են տեխնիկական միջոցներ և սարքավորումներ:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան և Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներին տրամադրվել են կոմբայններ, ավտոգրեյդերներ, բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, աղբատար մեքենաներ, ինքնաթափ բեռնատարներ և այլ տեխնիկական միջոցներ և սարքավորումներ:

Շուտով համայնքները կստանան նաև այլ տեխնիկական միջոցներ, միկրոավտոբուսներ, բոլոր բնակավայրերում կկառուցվեն կանգառներ: Դրանից զատ՝ սպասվում է, որ համայնքներում կկառուցվեն տեխնիկայի սպասարկման կայանատեղիներ: