«Ժողովուրդ. Զինվորների ջրահեղձ լինելու քրգործի շրջանակում ՊՆ-ում պաշտոնանկումներ կլինեն


11:08 , 16 մայիս, 2017
 «Լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջին օրերին բանակում տեղի ունեցած աղմկահարույց դեպքերից հետո լուրջ պաշտոնանկություններ են սպասվում, մի շարք հրամանատարներ ազատվելու են աշխատանքից: Ինչպես հայտնի է՝ մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով ԶՈՒ-ում գրանցված մահվան դեպքերին, ասել էր, թե խստագույնս պատմելու է բոլոր պատասխանատուներին: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զինվորների ջրահեղձ լինելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում աշխատանքից օրերս կազատվի ԼՂ ՊԲ N զորամասի հրամանատար Գևորգ Մանգասարյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։