Ոչինչ չի լինելու, քանի դեռ մարդիկ չեն հասկանում, որ պետք է ունենալ ոստիկանություն


10:16 , 16 մայիս, 2017

Картинки по запросу ոստիկանությունԿան պետություններ, որ չունեն բանակ, բայց չկա պետություն, որը չունի ոստիկանություն: Պետություն կառուցելիս առաջին քայլը ոստիկանություն հիմնելն է: Ոչ թե դատարան, այլ ոստիկանություն: Ոչ թե արդարադատությունը, այլ բռնության մենաշնորհն է առաջին քայլը: Հայաստանում բնակվող ցեղախմբերը ոստիկանություն չեն հիմնել, այլ ժառանգություն են ստացել սովետից և մինչ օրս չեն հասկանում այդ կառույցի հույժ կարևորությունը: Նշված ցեղերի համար իր պարտականությունները պատշաճ կատարող ոստիկանը անբարոյական մարդ է համարվում: Կա մի փոքր շերտ, որ այդպես չի կարծում, սակայն նույնիսկ այդ շերտը իր բարեկամին ոստիկանությանը չի «հանձնում»...

Չի լինելու ասֆալտ, քանի դեռ չկա ոստիկանություն: Չի լինելու կրթություն և առողջապահություն: Ոչինչ չի լինելու, քանի դեռ մարդիկ չեն հասկանում, որ պետք է ունենալ ոստիկանություն:

#կարգ_ու_կանոն