Հակառակորդը կառավարվող հրթիռից կրակ է բացել ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ, մարդկային կորուստներ չկան. ԱՀ ՊՆ


22:00 , 15 մայիս, 2017
 Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա:
 Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել: 
 Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: