Համացանցում հրապարակվել են կադրեր Ուկրաինայի առաջին տիկնոջ ֆիթնես-մարզումից


17:58 , 15 մայիս, 2017

«Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում ցուցադրվել են կադրեր Մարինա Պորոշենկոյի մասնակցությամբ, որում Ուկրաինայի առաջին տիկինը ֆիզիկական վարժություններ է կատարում:

Կարճ հոլովակում առաջին տիկինը ցուցադրում է մի քանի ոչ բարդ վարժություններ, որոնք պետք է օգնեն հեռուստադիտողներին նախապատրաստվել աշխատանքային օրվան: Հաղորդումից մի հատված հրապարակվել է YouTube-ում:

Պյոտր Պորոշենկոն, մեկնաբանելով իր կնոջ մասնակցությամբ հաղորդումը, նշել է, որ տվյալ հարցում նա է որոշում կայացրել և չի խորհրդակցել երկրի ղեկավարի հետ: «Ես անոնսն եմ դիտել, ինձ դուր է եկել»,- ասել է Ուկրաինայի նախագահը: