Արաբական շուկայի «նորահարսը» հայկական միրգն է


16:38 , 15 մայիս, 2017
Արաբական շուկայի «նորահարսը» հայկական միրգն էՀայաստանը ավելացնում է իր արտադրանքի արտահանման սահմանները: Կնքված պայմանագրի համաձայն՝ հայկական միրգն ու բանջարեղենը կուղևորվեն արաբական աշխարհ:
Առաջին բեռնատար մեքենան օրեր առաջ է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Արարագածոտնի Կարբի գյուղից: Հայկական արևահամ բերքի 14 կոնտեյներ ճանապարհ կընկնեն առաջիկայում:
Հայ-արաբական տնտեսական այս գործարքը «ծնվել էր» մեկուկես ամիս առաջ՝ Աբու Դաբիում կայացած ներդրումային համաժողովի ժամանակ: