Ավագ չորեքշաբթի. օրվա խորհուրդը


09:36 , 27 մարտ, 2013

Այս օրը Եկեղեցին հիշատակում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: 
Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծու սերն ու վստահությունը և հիշելով մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը` չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն: